Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» կապը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման համար

Լուրեր

24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ քննարկել են՝ ի՞նչ են արել միասին և ի՞նչ են անելու։

«Թուրքիան և Ադրբեջանը երկու եղբայրական երկրներ են և, իհարկե, երկու պետություն, որոնք քայլել են մեկ ազգի ըմբռնումով, այսուհետ էլ շարունակելու ենք նույն կերպ»,- ասել է Էրդողանը, փոխանցում է TRT Haber-ը։

Նա նշել է, որ քայլեր են ձեռնարկվում համատեղ համալսարանի ստեղծման ուղղությամբ։

«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռնարկվելիք քայլերը մեծ նշանակություն ունեն։ Դրան զուգահեռ, բացի պաշտպանական արդյունաբերության բիզնեսի մասից, ունենք պարտականություններ նաև կրթության ոլորտում։ Մենք կշարունակենք կատարել այդ խնդիրներն այնպես, ինչպես արել ենք մինչ այժմ»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը ևս մեկ անգամ խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից»։

«Զանգեզուրի դեպքը, որի վրա մենք ամենաշատն ենք կենտրոնացած, ներառում է մեր զգայունությունը։ Եթե արագ լուծենք այս հարցը, դա մեզ երկու կարևոր քայլում կօգնի։ Հուսով եմ, որ Թուրքիայի կապերը շատ ավելի կամրապնդվեն այստեղից Իգդիր և Նախիջևան գնալու առումով՝ և՛ մայրուղու, և՛ երկաթուղային կետում արվելիք քայլով։ Այդ կապերի առկայությունը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան