«Սասնա ծռեր» խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանն ազատ արձակվեց
Հասարակություն
04.07.2018 | 16:39Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանը նիստերի դահլիճից ազատ արձակվեց:
Դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը:
Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորություն էին ներկայացրել Էդուարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: