Երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ գիտակցությունն է կորցրել․ մանրամասներ Դեբետի ողբերգական դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Լոռու մարզի Դեբետ գյուղի խաղահրապարակում երկու օր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 11-ամյա աղջիկը խաղալիս դիպել է էլեկտրասյունից դուրս եկած հոսանքալարին ու տեղում մահացել։ Հիմա խաղահրապարակի տարածք մտնել չի թույլատրվում։ Գյուղի բնակիչ Քրիստինե Ղազարյանն է փորձել աղջկան առաջին օգնություն ցույց տալ։

«Երբ խաղահրապարակից ձայներ լսեցի, աշխատավայրս մոտ է, վազեցի դեպի փողոց ու այդտեղ եմ հանդիպել՝ պապիկը երեխային գրկած խաղահրապարակից բերում էր։ Մենք չէինք հասկանում՝ մահացած է, թե ոչ․ որպես առաջին օգնություն՝ սիրտը մերսեցինք, երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ ուղղակի գիտակցությունն է կորցրել, հետո շտապօգնության մեքենան տարավ։ Հետո իմացանք, որ երեխան տեղում մահացած է եղել»,- պատմեց բնակիչը։

Ըստ գյուղացիների՝ երեխան թաքնվել է խաղահրապարակում տեղադրված սեղանի տակ, այդ ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին։

«Պահմտոցի են խաղացել, ինքն այդ պահին մենակ է թաքնված եղել։ Հոսանքը բաց է եղել, թե ինքն է բացել՝ չեմ կարող ասել, բայց փաստ է, որ էլեկտրահարվել է, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Քրիստինե Ղազարյանը։

Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի վարկածով՝ տարածքն անվտանգ է եղել, երեխան ինքն է հեռացրել հոսանքալարի մեկուսիչ ժապավենը։ Նա, միաժամանակ, նշում է՝ իրենք չեն էլ իմացել, որ հոսանքալարի վրա միայն այդ ժապավենն է եղել, եթե նկատած լինեին, թերությունը կվերացնեին։ Այս տարածքը համայնքապետարանի վերահսկողության տակ է, խաղահրապարակը, սակայն, էլեկտրականության հարցով պատասխանատու-սպասարկող չի ունեցել։

«Հավանաբար, խաղալուց են իրենք հեռացրել այդ ամեն ինչը, մանրամասներից տեղյակ չեմ, քննություն է տարվում, այս պահին որևէ տվյալ հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ երեխան է այդ փաթաթած լարը քանդել»,- ասաց Անուշ Սարգսյանը։

11-ամյա աղջիկն ընտանիքի 8 երեխաներից երկրորդն էր․ ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից տեղահանվել և հաստատվել է Լոռիում։ Գյուղացիները ցնցված են․ ծնողներն էլ չեն իմացել, որ երեխաները խաղահրապարակում են, նրանցից թաքուն են գնացել։ Բայց խաղահրապարակի հենց այդ հատված մտնել չէր թույլատրվում, ավելի շատ ծնողների համար էր նախատեսված, որպեսզի հետևեին իրենց երեխաներին։

Դեբետի վարչական ղեկավարն ասում է՝ տվյալ հատվածի լուսավորությունն առհասարակ անջատված է եղել, սակայն բնակիչներից մեկի պնդմամբ էլ՝ լուսավորություն եղել է, անգամ իրենց տնից է երևացել։

11-ամյա երեխայի մահվան դեպքով անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Մինչ պարզ կդառնա՝ ո՞ւմ անփութության հետևանքով է 11-ամյա երեխան զրկվել կյանքից, սոցիալական կայքերում օգտատերերն ահազանգում են՝ խաղահրապարակները հաճախ անմխիթար վիճակում են և վտանգ են ներկայացնում նաև Երևանում։ Օրինակ՝ օգտատետերից մեկը տեսանյութ է տեղադրել՝ ցույց տալով խաղահրապարակում նետված ներարկիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան