ԱՄՆ դեսպանն այցելեց Տեղ․ Բաքվին ասվում է՝ ՀՀ-ն մեզ հետաքրքիր է. Ադրբեջանը կնկատի Վաշինգտոնի այս ուղերձը․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը նախընտրական փուլում հակահայկական հայտարարություններ էր անում, հեռացվեց պաշտոնից։ Նրան փոխարինել է Հաքան Ֆիդանը, ում հետ արդեն զրուցել է Արարատ Միրզոյանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ կողմերն արտահայտել են պատրաստակամություն՝ շարունակելու աշխատել 2 երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:

Միրզոյանից բացի՝ նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն է շնորհավորել թուրք ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Բլինքենը և Ֆիդանը քննարկել են նաև Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Երբ ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման, Ուկրաինայի հացահատիկային համաձայնագրի հարցերի հետ մեկտեղ նաև այս հարցերն է քննարկում, սա ի՞նչ է ասում ԱՄՆ-ի մոտիվացիաների, նաև հայկական թեմաների՝ ԱՄՆ-ի համար կարևոր լինել-չլինելու մասով՝ Factor TV-ին տված հարցազրույցում հետաքրքրվեցինք քաղաքագետ Միքայել Զոլյանից։

«Այո՛, հակահայ կոշտ հայտարարություններով հայտնի Չավուշօղլուն հեռացավ, նա պահանջել էր հանել Նեմեսիսի արձանը։ Նոր նախարարի նշանակումը հնարավորություն կտա Թուրքիային մոռանալ դա և առաջ գնալ։ Այսօր ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում շատ բան է կախված նաև Բաքվից և Վաշինգտոնից։ ՀՀ-ի թեման ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կարևոր է, սա նոր փուլ է։ ԱՄՆ-ն ունի լծակներ Թուրքիայի վրա, ԱՄՆ-ի տեսլականն է՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի։ Բայց Թուրքիան չի շտապում դա անել, բայց նաև ԱՄՆ-ն ունի լծակներ նրա վրա։ ԱՄՆ-ի այս ակտիվությունից պետք է օգտվել՝ հիմա ԱՄՆ-ը լրջորեն հետաքրքրված է ՀՀ-ով։ Տարիներ շարունակ մենք գոռացել ենք Թուրքիայի վրա՝ ՌԴ-ի վրա հույս դնելով, որ կփրկի մեզ, և անվտանգության ոլորտը պատվիրակել ենք ՌԴ-ին։ Կարելի է ասել, որ մեր միֆերի շուրջ կոնսենսուս կար, բայց 2016 և 2020 թվականների պատերազմներից հետո փոխվեցին մեր միֆերը, և իրատեսական դարձանք»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան