Սաշիկ Սարգսյանի մի որդին 2007 թ.-ին հրազենով կրակել է քաղաքացու վրա, մյուսը՝ տեղափոխել հիվանդանոց. գործը վերաբացվում է

Լուրեր

16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռևս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, 2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլև Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղևոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին:

Նոր երևան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Քննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: