Հազար ողորմի Սերգոյին․ էնքան կուզեի՝ կենդանի լիներ, երեսին նայեի, ասեի՝ ամո՛թ քեզ․ Բարսեղ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո մեղադրանքը կպաշտպանի դատախազ Էդգար Արսենյանը։ Վերջինս այսօր լիազորագրով ներկայացել էր դատական նիստին, բայց դատարանին խնդրեց այն հետաձգել և իրեն տրամադրել դատական նիստերի արձանագրությունները, ինչպես նաև ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց։

Նշենք, որ գործը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլին։ Նախորդ դատական նիստին հարցաքննվել էր ամբաստնյալ Գևորգ Հարությունյանը, իսկ Բարսեղ Բեգլարյանն ու Սերժ Սարգսյանը դեռևս պետք է հարցաքննվեն։ Թեև ամբաստանյալն իրավունք ունի նաև ցուցմունք տալուց հրաժարվել՝ Բարսեղ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է ցուցմունք տալ։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։ Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են, մինչ գործի քննություննն ընթացքի մեջ էր:

Նախորդ դատական նիստի ընթացքում  հրապարակվել են Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի հարցաքննության ժամանակ այսօր դատախազը հատված հրապարակեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքից։ Նախաքննական ցուցմունքում Կարապետյանը հայտնել է, որ իրեն զանգահարել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու խնդրել հանդիպել: Հանդիպման ժամանակ Բեգլարյանն իրեն ասել է, որ վառելիքի սուբսիդավորման հարցով խոսել է Սերժ Սարգսյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել, որ պետության սուբսիդավորմամբ  ծրագիրը «Ֆլեշ» ընկերությունը պետք է իրականացնի:

Բարսեղ Բեգլարյւանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հերքեց, թե ինքը որևէ պայմանավորվածություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։

«Գյուլնազ տատի հեքիաթներից ա։ Պարզ չի՞, որ սա կարած գործ ա, նկարած գործ ա, փուչիկ ա, էրեխեք, լավ էլի, առաջին օրը ասել ե՞մ, որ փուչիկ ա, ուրեմն՝ փուչիկ ա»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը՝ նշելով, որ այս գործը քաղաքական նպատակներով, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված գործ է։

Նա նաև նշեց, որ Քննչական կողմիտեում  առերես հարցաքննվել է Սերգո Կարապետյանի հետ ու հերքել որևէ պայմանվորվածություն ունենալու հանգամանքը։

Անդրադառնալով Սերգո Կարապետյանի ցուցմունքին՝ Բարսեղ Բեգլարյանը նշեց․

«Հազա՛ր ողորմի Սերգոյին, ես էնքան կուզենայի կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։ Նա նաև հայտարարեց, որ իր համար անակնկալ չի եղել վառելիքի մատակարարաման մրցույթում հաղթելը։

«Այդ մրցումը կարող էին իրականացնել միայն երկու ընկերություն՝ CPS-ը և Ֆլեշը, ուրիշ ոչ մի ընկերություն այդ հնարավորությունը չունեինք»,- բացատրեց Բեգլարյանը, որի ընկերությունն, իր պնդմամբ, այժմ էլ մասնակցում է մրցույթների։

«Հիմա էլ եմ մասնակցում մրցումների, ինչո՞ւ չեմ մասնակցում․ նայած՝ ինչ մրցում»,-ասաց Բարսեղ Բեգլարյանը։

Արաքս Մամուլյան