Կարո՞ղ ենք փոխել կանանց բանակցությունների սեղանների հետևում թողնելու չգրված կանոնները․ Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ «Հայգեր»-ի վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:33
Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. Բետելի հետ նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15.12.2025 | 20:27
2015-ին շուռ եկած տոնածառը վերադարձել է Գյումրիի հրապարակ․ 24 մլն դրամ՝ վերանորոգման ու ձևավորման համար
15.12.2025 | 20:25
Սենց ո՞ւր ենք ուզում հասնենք, աստղաբաշխական թվեր են. Yandex-ի կին վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:12
Գյանջայում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը
15.12.2025 | 20:00
«Նոա»-ն` պատմական նվաճման շեմին․ ինչ սպասել հաջորդ խաղերում․ զրույց Էդուարդ Քալանթարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 19:50
89 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար
15.12.2025 | 19:37
Միքայել արքեպիսկոպոսի գործով նիստը մեկնարկեց վերաքննիչում
15.12.2025 | 19:29
NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
15.12.2025 | 19:13
Լուվրը ժամանակավորապես փակ է․ աշխատակիցները գործադուլ են սկսել
15.12.2025 | 19:00
Ադրբեջանը պատերազմով ավելի մեծ նվաճումներ կունենար, քան՝ բանակցելով․ դա է 2020-ի հարձակման պատճառը․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:47
Ձեր ախորժակը իջացրե՛ք. վարորդը` Yandex-ի ղեկավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:38
Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից
15.12.2025 | 18:30
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
15.12.2025 | 18:23
Տոկոսների իջեցում ենք պահանջում. Yandex-ի վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի շենքում կայացած «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովում, հանդես է եկել ելույթով։

Գագաթնաժողովին ելույթ ունենալով՝ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխատհային ցանցը հնարավորություն է տալիս ծառայել գենդերային հավասարության, կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար, ինչը ավելի լավ աշխարհ ունենալու երաշխիքներից է: Աննա Հակոբյանի խոսքով՝ դա առավել արդիական է այսօր, երբ աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:

Աննա Հակոբյանը ներկաներին պատմեց հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում հրապարակված մի հոդվածի մասին, որում երեխան, ի պատասխան այն հարցի, թե որն է իր ամենամեծ ցանկությունը, պատասխանել է. «Ուզում եմ դառնալ թագավոր, որ վերջ դնեմ պատերազմներին»:

Հակոբյանը հիշեցրել է ևս մեկ հրապարակում միջազգային լրատվական դաշտից, որում գրված է եղել՝ Կիևում 11-ամյա երեխա է զոհվել: «Ես լիովին վստահ եմ, որ հայ տղան իր մտքում պաշտպանում էր բոլոր երեխաներին Ուկրաինայում և այլուր, երբ երազում էր թագավորի իշխանության մասին։ Ես վստահ եմ՝ ուկրաինացի կամ ցանկացած երկրի այլ երեխա ուզում է պաշտպանել բոլոր երեխաներին, որոնց երկրները ներգրավված են կոնֆլիկտներում, անկախ նրանից որտեղ՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում թե Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Աննա Հակոբյանը:

Ըստ տիկին Հակոբյանի՝ Երեխաների պաշտպանության օրը ստեղծել են մեծահասակները: Նրանք են ստեղծել նաև բյուրոկրատիան, ինստիտուտներն ու ռազմավարությունները: Հիմա մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վիրավորվել՝ 992 երեխա։ Եվ սա միայն մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունքը հնարավոր չէ ապահովել:

«Սա անհատական և խմբային ձախողում է: Եկեք մտածենք սրա մասին: Գուցե որոշումներ ընդունող, համայնքներ ղեկավարող կամ ակտիվիստ կանայք կարողանան փոխել բռնություն գործադրելու արատավոր սովորույթը: Ես կարծում եմ, որ այդպես են մտածել 20 տարի առաջ, երբ ընդունվել է ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևը: Եվ չնայած կանանց դերի բարձրացման համընդհանուր պայմանավորվածությանը, մենք մինչև հիմա թերներկայացված ենք անվտանգության ու խաղաղության հետ փոխկապակցված ցանկացած ոլորտում: Կարծում եմ, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք այս իրավիճակը փոխելուն միտված ավելի վճռական որոշումներ կայացնելու պատասխանատվություն պետք է ստանձնեն»,- ասաց Հակոբյանը:

Վարչապետի տիկինն ընդգծել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր վրա զգացել է պատերազմների աղետալի ազդեցությունը, հավելել, որ մեր ազգը հիմա էլ շարունակում է հարձակումների ականատեսը լինել, իսկ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ապրում են անմարդկային շրջափակման մեջ՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման պայմաններում:

«Չնայած այս ամենին, մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող երկրների պարագայում՝ կլինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը թե մեկ այլ երկիր»,- շեշտեց վարչապետի տիկինը:

Աննա Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ռազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է մեծացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության և ատելության խոսքն է:

Վարչապետի տիկինը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ը Երևանում կանցկացվի «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողով: Երկօրյա քննարկումների կենտրոնում լինելու են ժողովրդավարությանը, խաղաղությանն ու անվտանգությանը ուղղված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ամբողջական, հավասար ու գնահատելի ներգրավվածության հարցին:

Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ երևանյան գագաթնաժողովին միջազգային լայն մասնակցություն կլինի, քանի որ դա կին առաջնորդներին տրամադրվող կարևոր և համընդհանուր հարթակ է:

«Իմ կողմից խոստանում եմ, որ Երևանում դուք կտեսնեք աշնան գեղեցկությունն ու հայկական ջերմ հյուրընկալությունը: Հույս ունեմ բոլորիդ հյուրընկալել Երևանում, ուր դուք կբերեք ձեր ձայնն ու գործողությունները՝ ավելի արդար ու ապահով աշխարհ ունենալու համար»,- ելույթի ավարտին ասաց Աննա Հակոբյանը:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։