Հարգելի՛ գլխավոր դատախազ, երեխայի ծեծի գործը կասեցրած, կոծկած մարդկանց հարց չունե՞ք տալու. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Թերևս այս դեպքն այսպիսի մեծ արձագանքի չէր արժանանա, եթե տեսանյութ չհրապարակվեր։ Ցավոք, հասարակությունը խոսքային հայտարարություններն այնպես չի ընկալում, ինչպես տեսանյութերի բովանդակությունը։ «Ո՞վ պետք է պաշտպանի երեխայի իրավունքները» թեմայով քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով վերջերս Դիլիջանի քրեականի պետի կողմից 16-ամյա տղային ծեծի ենթարկելու դեպքին։

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ մարդիկ կա՛մ տեսանյութ դիտելուց, կա՛մ անձամբ խնդրին բախվելուց հետո են հասկանում, թե ինչ երևույթի հետ գործ ունեն։

«Տարիներ շարունակ այս խնդրի մասին բարձրաձայնվում է, բայց բավարար արձագանք չկա և խնդրին լուծում չի տրվում։ 2018թ․ խոստումներ են տրվել իրավապահ համակարգում բարեփոխումների, բարեվարքության ու զտումներ անելու վերաբերյալ, սակայն նույն խնդիրները շարունակում են մնալ»,- նշեց Կարապետյանցը։

«Հարգելի՛ գլխավոր դատախազ, երեխայի ծեծի գործը կասեցրած, կոծկած մարդկանց հարց չունե՞ք տալու»,- հեռակա հարց ուղղեց իրավապաշտնաը՝ նկատելով, որ շատ դեպքերում աղմուկից հետո կալանք է դրվել, բայց հենց որ աղմուկը հանդարտվել է, գործը կասեցրել են կամ քնեցրել են։

Մանրամասները՝ տեսանյութում։