LEASING EXPO 2023․ ՄՀՀ-ում բացվել է 100-ից ավելի բրենդ ներկայացնող աննախադեպ ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Կազմակերպիչը «Բիգ փրոջեքթս» ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան։

Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է։
Ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական ու տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ․ LEASING EXPO 2023-ը միասնական հարթակ է, որը մեկ հարկի տակ է հավաքել մատակարար ընկերություններին, ֆինանսական կառույցներին ու գործարարներին։ Էքսպոն հնարավորություն կտա գեներացվող գաղափարները կյանքի կոչել․ կազմակերպիչները հույս ունեն, որ այն կանցկացվի ամեն տարի։

Գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական, արտադրական ու առողջապահական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային ու ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ․ այս ոլորտների ամենահետաքրքիր առաջարկներին կարող եք ծանոթանալ ընդամենը 3 օր` հունիսի 2-ից 4-ը ներառյալ։

Էքսպոյի մասնակիցները ներկայանում են B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ անգամ ոչ մասնակից ընկերությունների համար։ Սա հրաշալի հնարավորություն է սկսնակ գործարարների համար։

Հայաստանում լիզինգային ոլորտում առաջինը մասնագիտացված ու ամենամեծ նման պորտֆել ունեցող ԱԿԲԱ լիզինգը հետաքրքիր առաջարկներով է ներկայանում ցուցահանդեսին։ Էքսպոյի մասնակից ընկերությունների ավելի քան 90 տոկոսը համագործակցում է ԱԿԲԱ լիզինգի հետ։

«Միգ մոթոր» ընկերությունը, որը Հայաստանում հանքարդյունաբերական և ճանապարհաշինարարական մեքենա-մեխանիզմների սպասարկման ոլորտում լավագույններից է, ցուցահանդեսին ներկայանում է ամենաթարմ և վերջին նորույթներով։ Էքսպոյին մասնակցում է՝ նոր համագործակցությունների ակնկալիքով։

Գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարար և Հայաստանի ներքին շուկայում դրանց իրացմամբ զբաղվող «Սպեցմաշ» ՍՊԸ-ն էքսպոյին ներկայանում է գյուղական տնտեսության համար նախատեսված տեխնիկայով, հողափոր մեքենաներով, բեռնատարներով, բուլդոզերներով, տրակտորներով և դրանց պահեստամասերով։
«Հոզոն» ավտոկոնցեռնը ցուցահանդեսին ներկայանում է «Նետա» բրենդի 3 էլեկտրոմոբիլներով․ բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Անդրոն» ՍՊԸ-ն է։ Մեր նկարահանման ընթացքում արդեն հասցրել էին վաճառք ունենալ։

«Բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում» խորագրով ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Sunny City-ն ու JCB-ն, հովանավորներն են Evoca bank-ը, Armenian Leasing Company-ն և Celsius-ը։

Խոշոր կազմակերպություններին մեկ հարկի տակ հավաքած աննախադեպ ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այն կավարտվի հունիսի 4-ին՝ ժամը 20․00-ին։

Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան