ԱՄՆ-ը միակն է, որն ունակ է ՀՀ-ին և Ադրբեջանին առաջարկներ անել և իրականացնել․ Վաշինգտոնի նոր հանդիպումն այդ նպատակով է․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Ադամյանի հետ

-Տիկի՛ն Ադամյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, մի բան, որ վարչապետն ասաց, ի դեպ, դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի սպառնալիքը, որ լուծարեք ԼՂ պետական մարմինները, նախագահը, մնացյալ պաշտոնյաները պետք է հրաժարական տան, անգամ նախագահը հանձնվի՝ այդ դեպքում համաներում կարվի։ Եթե Փաշինյանը չճանաչեր տարածքային ամբողջականությունը, Ալիևը նման բան կասե՞ր։

-Միանշանակ։ Ես կարծում եմ՝ Իլհամ Ալիևը բացարձակապես խնդիր չուներ ՀՀ-ի կողմից Ադրբեջանի սահմանները ճանաչելու կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները ճանաչելու հետ։ Նախ՝ արձանագրենք այն իրողությունը, որ ՀՀ-ին չափազանց անհրաժեշտ են իր սահմանների միջազգային ճանաչումը։ Երկրորդ՝ եկեք հաշվի առնենք, թե Ալիևն այդ հայտարարությունը երբ և որտեղ արեց։

-Լաչինում՝ այն բանից հետո, երբ ՀՀ-ն հրապարակայնորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

-Իսկ գուցե այն բանից առաջ, երբ Քիշնևում Ալիևը գնում էր հնգակողմ հանդիպմա՞ն։ Ես ավելի շատ կարծում եմ, որ Ալիևի այդ հայտարարությունն ուղղված էր հնգակողմ հանդիպմանը։ Պատկերացրեք՝ Իլհամ Ալիևը հանդիպում է մի միջավայրում, սեղանի շուրջ նստում է այն մարդկանց հետ, որոնք ներկայացնում են ժողովրդավարական երկրներ, և հայտնվում է ժողովրդավարական երկրների շրջապատում՝ իբրև միակ բռնակալ։ Ալիևի համար շատ կարևոր էր այդ շրջապատում իր բանակցային դիրքերն ամրապնդելը։ Եթե հիշում եք՝ նախ նա փորձեց տպավորություն ստեղծել, որ ինքը չի համաձայնում գնալ հնգակողմ ֆորմատին, ես չէ, որ ձեզ պետք է պատմեմ, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն ինչ հայտարարություններ էր անում Ֆրանսիայի, մասնավորապես՝ Էմանուել Մակրոնի մասին։

-Այսօր էլ են արել՝ միակողմանիության մեջ մեղադրելով։

-Ի դեպ՝ զարմանալի է, որ, երևի թե, միակ երկրի դեմ է Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածել՝ Ելիսեյան պալատի հայտարարության դեմ։ Մնում է պատկերացնել, թե ինչ է ասել այնտեղ Էմանուել Մակրոնը։ Փորձենք պատկերացնել Ալիևի պաշտպանական պատյանները։ Նա իր համար ստեղծում էր բանակցային լավ մեկնարկի պայմաններ՝ «եկեք ինձ շնորհակալություն հայտնեք, որ ես ընդհանրապես եկա, ինձ չհամոզեք ինձ, որ պետք է իմ պարտավորությունները կատարեմ որևէ բանակցություններում ստանձնած և, ընդհանրապես, հիշեք, որ 2020 է եղել, ու ես հաղթել եմ»։ Ալիևի ամբողջ կեցվածքը դա էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան