Ադրբեջանին պատժել միջազգային հանրությունը պատրաստ չէ․ բոլորը ճանաչում են նրա տարածքային ամբողջականությունը․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ֆրանսիահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, նախօրեին Քիշնևում հնգակողմ հանդիպում տեղի ունեցավ։ Նախ՝ անդրադառնանք փաստին, որ, այսպես ասենք, արևմտյան ձևաչափով հանդիպումների կազմն ընդլայնվում է՝ քիշնևյան հանդիպմանը նաև Օլաֆ Շոլցն էր միացել։ Գերմանիայի կանցլերի միանալն արևմտյան ձևաչափին  ի՞նչ կտա բանակցություններին։

-Կարծում եմ՝ Ֆրանսիան ամեն ինչ արեց, որ մենակ չմնա սեղանի շուրջ։ Այսինքն՝ Փաշինյանը, Ալիևը, Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնը բավարար չէին Փարիզի համար, կարևոր էր, որ ուրիշ գլխավոր եվրոպական պետություն ԵՄ-ի կողմից ներկա գտնվի։ Եվ լավ է, որ Գերմանիան է։

-Ի՞նչ իմաստով՝ բավարար չէր։

-Որովհետև Ֆրանսիան չէր ուզում միայնակ մնալ, չէր ուզում ամբողջ պատասխանատվությունը վերցնել։ Գիտեք՝ շատ ծանր հարց է, և Ֆրանսիայի համար ավելի կարևոր էր, որ մեկ այլ զորավոր պետություն ԵՄ-ի կողմից ներկա գտնվի։ Եվ շատ լավ է, որ Գերմանիան է, քանի որ նախ՝ ուժ կտա Ֆրանսիա-Գերմանիա զույգը, որը ԵՄ-ում շարժիչ է, և հետո, որպեսզի Ֆրանսիան ինչ-որ առումով թիրախ չդառնա Ադրբեջանի կողմից։ Գիտեք, որ ամեն անգամ, երբ որևէ քայլ է արվում դեպի Հայաստան, Բաքուն միշտ դատապարտում է Ֆրանսիային։

-Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել հանդիպման մասին՝ նշելով, որ «եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»։ Ֆրանսիայի նախագահն էլ իր հերթին է հատուկ ընդգծել՝ «ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»: Սա, թերևս, ի պատասխան Ալիևի վերջին սպառնալիքների։ Ֆրանսիայում Բաքվի դեսպանն արձագանքել է արդեն դժգոհությամբ։ Այս հայտարարությունն ինչպե՞ս կգնահատեք։

-Ելիսեյան պալատի հայտարարությունը շատ կարևոր է, և հստակ է, որ շատ բաների մասին են խոսել, նաև՝ Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին, բայց կա՛մ քաշել են Ալիևի ականջը՝ ասելով, որ չի լինի, ուզում ես՝ վերադառնան Ադրբեջանի հասարակություն, բայց դու ավտորիտար պետություն ես, ուրեմն՝ ինչ երաշխիքներ կտաս, որ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորվի, պատրա՞ստ ես հարգել։ Չեմ կարծում՝ պատրաստ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան