87 % կատարողականը այդքան էլ վատ չէ, ավելի վատ գերատեսչություններ էլ ունենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 1-ին շարունակվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը:
Քննարկվեց առողջապահության ոլորտի եկամուտների և ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Առողջապահության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 12 ծրագիր: Նախարարության տարեկան պլանը կազմել է 119 մլրդ 696 մլն դրամ, ճշտված պլանով հատկացվել է 142 մլրդ 440 մլն դրամ, և փաստացի իրականացվել է 140 մլրդ 622 մլն դրամի ծախս, որի կատարողականը կազմել է 98,7 տոկոս:

Նախարարի խոսքով՝ 2022 թվականին 2021 թվականի համեմատ բյուջեն կազմել է 89,1 տոկոս, այսինքն՝ նախարարության բյուջեն նվազել է, ինչը հիմնականում պայմանավորված է եղել քովիդի գծով 2021 թվականին իրականացված շատ ավելի մեծ չափերի ծախսով, քան եղել է 2022 թվականին: 2021 թվականին քովիդի բուժման համար հատկացվել էր 27,7 մլրդ դրամ, մինչդեռ 2022 թվականին ծախսվել է 10 մլրդ 845 մլն դրամ: 2021 թվականին նաև պատվաստանյութ է ձեռք բերվել, որի գծով 2022 թվականին ծախսեր չեն իրականացվել: Տարվա ընթացքում եղել են վերաբաշխումներ:

«87 % կատարողականը այդքան էլ վատ չէ, ավելի վատ գերատեսչություններ էլ ունենք»,- այս մասին նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։