Նախարարների, փոխնախարարների մեքենաների ապակիների թաղանթները հեռացված են․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
Բոլորը

Մեքենաների դիմապակիների թաղանթները հեռացնելու պահանջը վերաբերում է բոլորին,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօրվանից օրենքը պետք է գործի։
«Եթե իմ գործընկերները դեռ չեն հեռացրել, ապա շատ կարճ ժամանակում կապահովենք», – ասաց փոխնախարարը՝ արձագանքելով դիտարկամանը, թե որոշ պաշտոնյաների մեքենաներից դեռևս թաղանթները հեռացված չեն։
Փոխնախարարի խոսքով՝ վարչական պատասխանատվություն է նախատեսվում ապակիների լուսաթափանցելիության չափի ստանդարտը չպահելու մասով։

«Իսկ չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով, որին միացել է ՀՀ կառավարությունը։ ՀՀ-ն ստորագրելով այդ ակտը, պարտավորություն է վերցրել ՀՀ տարածքում դա ապահովելու։ Հետևապես, ասել, թե մենք կարող ենք ծայրահեղ այլ բան նախատեսել, քան ԵԱՏՄ ընդհանուր ստանդարտն է, միանշանակ պնդում լինել չի կարող։ Թեմայի վերաբերյալ այս պահի դրությամբ նոր նախաձեռնություն չունենք», նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ կա ստանդարտ՝ առջևի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի։

«Կլինի գործարանային, թե քաղաքացիներն իրենց միջամտության արդյունքում են թաղանթապատումն ապահովել, էական նշանակություն ունենալ չի կարող։ Եթե ապակին լուսաթափանցելիության բավարար մակարդակ չունի, վարորդը պետք է անձամբ վերացնի դա, հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվի»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։