Երևանը կողմ է Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացմանը. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
30.05.2023 | 11:20Հայկական կողմը դրական է արձագանքել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին և դեռևս ապրիլին է իր համաձայնության մասին հայտնել ռուսական կողմին: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտարարել էր, որ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան – Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը։
Ռուս դիվանագետը նաև նշել էր, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով: