Երևանի քաղաքապետարանը «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ է տրամադրել

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալու: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ժամանակին այդ հողամասերը բնակիչներին են տրամադրվել սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո սեփականության վկայականով փոխարինման անհրաժեշտություն էր առաջացել: Համայնք-հաղթանակցիներ գործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումն արդեն գործնական փուլ է տեղափոխել: Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ են տրամադրել թաղամասի բնակիչներին:

«Վերջապես հնարավորություն ստեղծվեց ձեր հողամասերի հետ կապված հատակագծերը թողարկել: Թեման իսկապես խնդրահարույց էր և դժգոհությունների առիթ էր տվել: Մենք կարողացանք հաջողության հասնել համատեղ աշխատանքի շնորհիվ, և ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ համբերատարության ու համայնքի հետ կառուցողական աշխատանքի համար»,- նշել է փոխքաղաքապետը:

«Այս պահի դրությամբ մեզ հայտնի ակտերի թիվը 268 է, բայց քաղաքապետարան մուտք է եղել ընդամենը 145 գործ: Մենք բնակիչներին բազմիցս տեղեկացրել ենք, թե անհրաժեշտ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացրել դրանք: Դիմումներից 19-ը վերջնականորեն մերժվել են տարբեր հիմքերով, և փաստացի այս պահին շրջանառության մեջ է ընդհանուր առմամբ 68 գործ՝ բացի այսօրվա հանդիպմանը ներկա բնակիչների 22 գործից: Իրականում ինչո՞ւ էին խնդիրներ առաջանում. ակտով տրված հողամասերի չափերն այլ էին, քաղաքապետարան բնակիչները ներկայացում էին այլ չափի և ձևի չափագրված տվյալներ: Ուստի, շատ կարևոր է քաղաքապետարան ներկայացնել այնպիսի չափագրումներ, որոնք համապատասխանում են իրական պատկերին»,- ընդգծել է Սաշա Կատվալյանը:

«Հարկ է նշել, որ, եթե նախորդ տարիներին մեկ կամ երկու որոշում էր տրամադրվում, ապա այս տարի արդեն հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 30 որոշում է տրամադրվել: Գործընթացը կլինի շարունակական և «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն առկա բոլոր դիմուների առնչությամբ կստանան սպառիչ պատասխաններ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: