«Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք», «Ինձ մի՛ ընդհատեք». լեզվակռիվ Ազգային ժողովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա նիստում բանավեճ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի միջև։

«Այն, ինչ ասաց պարոն Քոչարյանը, ավելի մեծ քննադատություն ոստիկանության հասցեին, չէի պատկերացնում: Մարդն ասում է՝ 6 ոստիկան աչքերը փակեց խախտման վրա, մենակ մեկը կանգնեցրեց, այսինքն՝ 7 պարեկից 6-ը, ըստ պարոն Քոչարյանի, իրավունք չունի ուսադիր կրի»,- նշեց Խաչատրյանը։

Անդրանիկ Քոչարյանը Խաչատրյանին հորդորեց չաղավաղել իր խոսքերը:

«Պարո՛ն Քոչարյան, թողեք ավարտեմ խոսքս․․․»,- վրդովված ասաց Խաչատրյանը:

«Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք, ինձ վրա ոչ մեկը ձայն չի բարձրացրել»,- ընդդիմադիր պատգամավորին սաստեց Քոչարյանը։

«Դուք անընդհատ ընդհատում եք։ Դուք ասացիք՝ 6 հոգու մոտով անցանք, ոչ մեկը չկանգնեցրեց, մեկը կանգնեցրեց, եթե այդպես չէր, բա էդ մեկին ինչո՞ւ եք ուզում խրախուսել»,- հանձնաժողովի նախագահից դժգոհեց ընդդիմադիր պատգամավորը։

Դրա համար էլ բոլորը փոխվեցին»,- ասաց Քոչարյանը:

«Բոլորը որ փոխվեցին, նոր ասացիք այդ մասին, բայց փոխվելը ոչ մի բան չի նշանակում,- ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, թե ինչպես են պարեկների աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար մեկ մեքենայի մեջ երթևեկող պատգամավորներով գերազանցել արագությունը, և մարզային ճանապարհային ոստիկաններն իրենց չեն կանգնեցրել, բայց Երևանում պարեկները կանգնեցրել են ու վարչական ակտ գրել, և ինքը ոստիկանապետին խնդրել է խրախուսել պարեկային նոր ստեղծված ծառայության 3 աշխատակիցներին, որոնք ակտ էին գրել։

Մանրամասները՝ տեսանյութում։