Մանբիչի շուրջ համաձայնությունը կարևոր քայլ էր ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև

Լուրեր

13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները մեծ կարևորություն են տալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ-ի հարցերով ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Քոսնեթը։ Վերջինս նշել է, որ այդ հարցը առաջնահերթություն է թե՛ Վաշինգտոնի, թե՛ Անկարայի համար. փոխանցում է ermenihaber-ը:

Ամերիկացի պաշտոնյան թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր քայլ է համարել Սիրիայի Մանբիչ քաղաքի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնությունը։ Ըստ դրա՝ Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան ահաբեկչական է համարում, պետք է դուրս գան քաղաքից։

Նա ընդգծել է, որ Մանբիչի հարցում այժմ երկու երկրների դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչները մշտական կապի մեջ են։

Քոսնեթը հաստատել է, որ Մանբիչը պետք է հանձնվի տեղի բնակչությանը։

Նա նաև նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայում պետք է ազատ արձակվի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնը, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ քաղաքացիներ։ Վերջիններս մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Ըստ Քոսնեթի՝ կարևոր է նաև, որ Թուրքիայում վերացվի արտակարգ դրությունը։

Հիշեցնենք, որ Մանբիչը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: