Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել միջազգային գործընկերների հետ` Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում

Լուրեր

08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել և միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իր համակարգման ներքո գտնվող Ռազմավարական հաղորդակցության և Մասնակցային կառավարման ուղղությունները։

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից՝ մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալեյոն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տեղակալ Վերներ Թութը, Զարգացման ֆրանսիական Գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը և միջազգային այլ գործընկերներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ գործադիրի նպատակն է նոր ազդակ հաղորդել Հանրային կառավարման բարեփոխումներին, որոնք իրականացվում են նաև միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վեր են հանվել ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ոլորտներում առկա բացթողումները, խնդիրները. առաջիկա քայլերն ուղղված են լինելու դրանց լուծումների հստակեցմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է պետական կառավարման համակարգի տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջազգային մյուս գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Տիկին Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ պետական կառավարման արդյունավետության, հանրային հաղորդակցության մակարդակի բարձրացման և վերը նշված ուղղություններով առկա խնդիրների լուծման: