Քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
24.05.2023 | 19:24Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Դեյվիդ Օ՛Սալիվանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, մասնավորապես` տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության աճը: Շեշտվել է ԵՄ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը:
Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և շարունակական երկխոսությունը: