Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը. ԿԳՆ

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 16 երկրներից ժամանած ավելի քան վեց տասնյակ մանկավարժներ. տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունը:

Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով դպրոցի դերակատարումը հանրային կյանքում.  «Նոր Հայաստանում ուսուցչի կերպարը պետք է զարթոնք ապրի` ապահովելով այն բարձր չափանիշները, որոնց վրա պետք է հիմնվեն դպրոցն ու կրթությունը, ուսուցչի գործի գրավչությունը: Վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ ականատես եմ եղել, թե ինչ մեծ ոգևորություն կա հայկական սփյուռքում` նոր Հայաստանի ապագայի հետ կապված: Դուք այն եզակի ընտրյալներն եք,  ում այս պահին բախտ է վիճակվել գալ Հայաստան` նոր իրողության պայմաններում: Այս տեսանկյունից դուք տեսնելու եք նոր իրավիճակ, ինչը չեն տեսել այս ծրագրի նախորդ մասնակիցները»-նշել է նախարարի տեղակալը: Նա խորհրդանշական է համարել, որ վերապատրաստման ծրագրի մասնակիցները մեծ մասամբ հայոց լեզվի և գրականության մասնագետներ են. «Սփյուռքում գլխավոր խնդիրը հայապահպանությունն է, որը դարձել է գլոբալ մարտահրավեր քրիստոնեական միջավայրերում, որտեղ ձուլման վտանգն ավելի մեծ է, մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, որտեղ երկրորդ-երրորդ սերունդն այլևս հայերեն չի խոսում: Այս իմաստով ամենամեծ պատասխանատվությունը դրված է մանկավարժների վրա ինչպես պետության, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից: Միանշանակ է, որ սփյուռքը Հայաստանի կարևորագույն ներուժն է, միաժամանակ ակնհայտ է, որ առանց Հայաստանի սփյուռքը գոյատևել չի կարող»,-իր խոսքում նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և մաղթել արդյունավետ մասնագիտական դասընթաց:

Ներկաներին ողջույնի խոսք են ուղղել նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  ռեկտոր Ռ. Միրզախանյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, արքեպիսկոպոս Տեր Նաթան սրբազան Հովհաննիսյանը  և ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանը:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, տարբեր ծրագրերով աշխատող սփյուռքահայ դպրոցների մանակավարժների համար: Վերապատրաստման ծրագիրը  կանցկացվի աշխատանքային 6 խմբերով, որը կավարտվի հուլիսի 27-ին: