Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ-ից չստացած զինամթերքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Եթե այդ հարցին պատասխանեմ, պետք է խոսեմ աշխատանքային մի շարք մանրամասների մասին, որոնք պատեհ չեն այսօր քննարկել, որովհետեւ այդ հարցերը քննարկման փուլում են: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, որում անդրադարձ էր կատարվել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, որոնք ունի Հայաստանի հանդեպ, մասնավորապես, սպառազինության մասով գումարը վճարվել է, զենքը չի մատակարարվել։

Հարցին, թե արդյո՞ք գումարը վերադարձվել է, Փաշինյանը պատասխանեց․ «Չեմ կարող աշխատանքային պրոցեսում գտնվող թեմաների շուրջ բովանդակային բացահայտումներ անել: Կոռեկտ չի լինի»։

Ճշտող հարցին, թե արդյոք Արմեն Գրիգորյանի ասածը կապ ունի՞ վարչապետի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, որ մենք մի քանի հարյուր մլն դոլարի պատվեր ենք տվել, բայց զենքը չենք ստացել, Փաշինյանը կարճ պատասխանեց. «Այո, կապ ունի»:

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարաման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրոթյունը։ Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքիշխանությունից, զիջումներ անենք տարածքային ամբողջականությունից, բայց ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք, մեր անկախությունը և ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»:

Մանրամասները՝ տեսանյութում։