Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով հարցին, թե արդյոք տարածքային ամբողջականությունը ներառո՞ւմ է անկլավները՝ վարչապետը դրական պատասխան տվեց:

«29.800 քառ. կմ-ի մեջ անկլավները նույնպես մտնում են, դրա մեջ մտնում է նաև Արծվաշենը: 86.600-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ սահմանագծի հետ կապված հստակ ասում է, թե, օրինակ, ինչ տարբերակներ կան, անկլավների հետ կապված տարբերակները մի քանիսն են, և ներկայացրեց այդ տարբերակները։ Նրա խոսքով՝ դրանցից մեկն, օրինակ, եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա գծված գծի երկու կողմում գտնվող տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում եղել են՝ տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով։

«Տարընթերցումների առիթ չտալու համար անհրաժեշտ է չափել, թե ինչքան է Արծվաշենի տարածքը և, ըստ այդմ, անել ամեն ինչ հավասարության սկզբունքի հիման վրա։ Կամ մյուս տաբերակով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, համապատասխանաբար, Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, որոնք, իհարկե, դե յուրե կհիմնավորվեն»,- նկատեց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի Ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանազատման շրջանակներում քննարկվում է Ադրբեջանին ութ անկլավի վերադարձնելու հարցը, որոնք Բաքուն համարում է Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։

Մանրամասները՝ տեսանյութում։