Աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարելու համար մեկ շաբաթ կպահանջվի․ Արեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Եվս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Այսօր արդեն 5–րդ օրն է, ինչ բռնկում է եղել։ Երեկ շատ դժվարությամբ աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մոբիլիզացված են ԵԱՍՄ («Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ) ամբողջ շարժակազմը, մասնավոր ընկերություններից տեխնիկա է ներգրավվել։ Այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում»,- նշեց Արեյանը։

Նա առաջարկեց արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։

Մանրամասները՝ տեսանյութում։