Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերես հարցաքննությունն ավարտվել է

Լուրեր

11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի առերես հարցաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Վերջինի խոսքով՝ առերեսման ընթացակարգի հետ կապված որևէ բացասական նկատառում չունեն, այն ըստ կարգի անցկացվել է, բավականին ծավալուն առերեսում է եղել: Պաշտպանն առերեսման բուն բովանդակության մասին տեղեկություններ չի հայտնել:

Հիշեցնենք, որ երեկ միջադեպ է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև, որից հետո Փաշինյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին այն մասին, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել:

Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ նստել է մեքենան, կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։ Թե դեպքն ինչպես է եղել և մեքենայի մեջ ինչ խոսակցություն է եղել, այս մասին Գայանե Հակոբյանի տեսակետը մեզ հայտնի չէ, բայց հաշվի առնելով, որ առերես հարցաքննություն կատարվում է այն դեպքում, երբ անձանց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանի և Հակոբյանի ցուցմունքներում էական հակասություններ կան։

Նշենք, որ պաշտպանը դատական կարգով բողոքարկել է Գայանե Հակոբյանին ձերբակալելու որոշումը։

Այս բողոքի գործով դատական նիստ է նշանակվել այսօր, ժամը 23:00-ին:

 

Արաքս Մամուլյան