Վրաստանում հետաքննող լրագրողներն ամենօրյա հարձակումների թիրախ են դառնում․ «Transparency international-Վրաստան»-ի տնօրեն

Լուրեր

11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
Բոլորը

Վրաստանում մեդիամիջավայրը տարեցտարի վատանում է, առանձնապես ծանր վիճակում են գտնվում հետաքննական դաշտում աշխատող լրագրողները։ Այս մասին ասել է «Transparency international-Վրաստան» միջազգային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին, գրում է aliq.ge-ն։

«Լրատվամիջոցները և ժողովրդավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային մեդիաֆորումի ժամանակ ՀԿ-ի տնօրենն ասել է, որ չպետք է լինեն լրատվամիջոցների վրա բանավոր և ֆիզիկական հարձակումներ, ինչպես նաև նրանց գործունեությանը միջամտելու փորձեր։

«Մեր կազմակերպության դիրքորոշումն այն է, որ Վրաստանում մեդիամիջավայրը տարեցտարի վատանում է, առանձնապես ծանր վիճակում են հետաքննական դաշտում աշխատող լրագրողները, նրանք ամենօրյա հարձակումների թիրախ են դառնում, կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում նրանց դեմ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք դատարանում բողոքում են կոնկրետ լրագրողների դեմ։ Այս իրավիճակում արժե հիշել Նիկա Գվարամիային։ Նա բացարձակապես առանց պատճառի բանտում է»,- ասել է Գիգաուրին։

Աղբյուրը նշում է, որ կազմակերպությունը միջազգային մեդիաֆորում է անցկացրել «Մեդիան և ժողովրդավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով։ Ֆորումը քննարկել է կոռուպցիայի և հետաքննական լրագրության մարտահրավերները, «Գլխավոր ալիքի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ազատազրկումը, լրատվական միջավայրի վատթարացումը: