Ստեփանակերտում բազմաբնակարան շինություն է փլվել. տուժածներ չկան.Լուսանկարներ

Լուրեր

17.03.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շուտով կավարտվի»
17.03.2026 | 12:10
Արարատ Միրզոյանն Օման է մեկնում // ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 12:02
Նավթի գները նվազել են
17.03.2026 | 11:53
Պապիկյանը ԿԿՀ է ներկայացրել Իրանի ՊՆ զոհված նախարարից ստացած նվերը
17.03.2026 | 11:52
Զարեհ Սինանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:46
Ձեր միջոցո՞վ է Փաշինյանը Գզոյանին դիմում գրելու ցուցում տվել. Ժաննա Անդրեասյանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 11:42
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածի հետևանքով 400 զոհի մասին
17.03.2026 | 11:34
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի դուբլն ու տուրի տեսաամփոփումը
17.03.2026 | 11:23
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:20
Իրանի ԱԳ նախարարը հերքում է, որ պատերազմի սկսվելուց հետո շփում է ունեցել Ուիթկոֆի հետ
17.03.2026 | 11:09
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն ԱԹՍ-ների հարվածի է ենթարկվել
17.03.2026 | 11:07
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:00
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Օման
17.03.2026 | 10:52
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
17.03.2026 | 10:44
ՀՀ-ին միայնակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ. Կալլասը հայտնել է ԵՄ արագ արձագանքման խումբ ուղարկելու մասին
Բոլորը

Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տուն է փլվել: Բարեբախտաբար տուժածներ չկան: Այս թաղամասում են գտնվում Ստեփանակերտի ամենահին շենքերը, որոնք կառուցվել են դեռեւս 1800-ականներին:

«Մարշրուտկայի մեջ էի, զանգեցին, թե տունը փլվել է, երեխաներին բան չի պատահել, դրանից հետո միայն հանգստացա», – ասում է տան բնակիչների հարազատներից Ալբինա Հարությունյանը:

«Երեք եղբայրներ այստեղ են ապրում: Երբ որ զինկոմիսարիատից կանչեն, կարո՞ղ է պատահել, որ նրանք չներկայանան: Ապա ինչո՞ւ միայն այդ ժամանակ են հիշում նրանց մասին, իսկ երբ նրանց բնակարանի խնդիր ունեն, չեն բավարարում: Տաքսիստ են աշխատում, 2 հազար դրամ աշխատում, կեսը գազ լցնում, կեսն էլ բերում իր երեխաների սեւ հացն է առնում, որ ուտեն, մարդիկ էլ 27 ձեւի ջիպեր կա տակները, ինչի՞ համար», բողոքում է Ալբինա Հարությունյանը:

«Ընտանիքս բաղկացած է 16 շնչից, 7 անչափահաս երեխաներ կան: Էսօր 12:30 շենքի կեսը փլվել է, երբ երեխաները բակում խաղում էին: Խաղահրապարակ չկա: Եկել եմ տեսել երեխաները փոշու մեջ կորած: Փառք Ատծո, բան չի պատահել նրանց: Մենք շնորհակալ ենք մեր նախագահ Բակո Սահակյանից, որ 7 ընտանիքների բնակարանային հարցը լուծել է, մնացել ենք այս երկու ընտանիքը, ես եւ իմ հարեւանը: Բազմիցս դիմել ենք, բայց մինչեւ այսօր գտնվում ենք սպասողական վիճակում: Դիմել ենք նաեւ, որ անձամբ Ստեփանակերտի քաղաքապետը  գա, այլ ոչ թե նրա տեղակալները: Մեկին 50 տուն տուն ունի, մյուսին մեկն էլ չունի: Ասում են Արցախի բալիկները շատանան, երեք հարս ունեմ, հա, մենք էլ ենք ուզում, որ շատանան, բայց ինչպես շատանան այսպիսի պայմաններում», – ասում է միջադեպի հասցեի տան բնակիչ Արծվիկ Շահնազարյանը:

Հարեւանությամբ գտնվող 8 ընտանիքներից 6-ի բնակարանային խնդիրը լուծվել է կառավարության սոցիալական ծրագրերով իսկ 2 ընտանիք հրաժարվում են օգտվել նման ծրագրերից, ակնկալելով ավելի լայն մակերեսով տուն ստանալ: Շինությունները վթարային են գնահատվել դեռեւս 2015 թվականին: