Հայտնի է Հայաստանի աթլետիկայի հավաքականի կազմը Եվրոպայի խաղերում

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

Անցած հանգստյան օրերին Գյումրիում անց է կացվել քաղաքի աթլետիկայի բաց առաջնությունը: Մասնակցել են երկրի մարզերը ներկայացնող ավելի քան 130 մարզիկ – մարզուհիներ: Նրանք պայքարի մեջ են մտել 14 մրցաձևերից․ տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։

«ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ասաց, որ միջոցառմանը մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի առաջատարները:

Քաղաքային ստադիոնի աթլետիկական հատվածներում դիտարժան ելույթներ շատ եղան: 800 մետր վազքում կրկին լավ հանդես եկավ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը: Նա տարածությունը հաղթահարեց 1.50,4 ժամանակում:

Մարզասերներն առավել ուշադիր էին ցատկերի նկատմամբ: Բանն այն է, որ հիմնանորոգումից հետո բոլորովին նոր, հաճելի տեսքի է բերվել ժամանակակից պահանջներին համապատասխանող թափավազքի հատվածն ու ցատկափոսը: Մրցողների համար նույնպես հաճելի էր << լավ աշխատել >> ու երկար մետրեր հաղթահարել: Բայց հաղթեց կապանցի Գոռ Բեգլարյանը / 7մ. 37 սմ. / , որը վնասվածքի պատճառով երկար ժամանակ ասպարեզ չէր ելել:

Առաջնության լավագույն մարզիկներ ճանաչվեցին վազորդ Երվանդ Մկրտչյանը և կապանցի եռացատկորդուհի Յանա Սարգսյանը:

Բավարար արդյունքներ գրանցվեցին և աչքի ընկածներով կազմվեց հավաքական, որը կմասնակցի Լեհաստանի Կատովիցեում կայանալիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերին:

Գլխավոր մարզիչը նաև ներկայացրեց թիմի կազմը. Կանայք ՝ վազորդներ Մարիաննա Բաղյան / 100 մ. / Գայանե Չիլոյան / 200մ., 400 մ. /, Էլլադա Ալավերդյան / 800մ. և 3000մ. խոչընդոտավազք /, Ալիսոն Հալվերսոն / 100մ և 400մ. արագավազք /, Մարի Սարգսյան / 1500մ., 5000մ. /, ցատկորդ Յանա Սարգսյան / հեռացատկ, եռացատկ /, նետորդներ Ժաննա Շահնազարյան / մուրճ, սկավառակ /, Ինգա Շեկոյան / 4 × 100մ. փոխանցավազք /

Տղամարդիկ ՝ վազորդներ Գագիկ Աղամյան / 100մ., 200մ. /, Դավիթ Ղուկասյան /4 × 100մ փոխանցավազք /, Դավիթ Սարգսյան / 400մ. /, Գոռ Հարությունյան / 400մ. արագավազք /, Երվանդ Մկրտչյան / 1500մ. /, Վանյա Սարգսյան / 5000մ /, Ռոման Ալեքսանյան / 800մ. /, Սոս Հարությունյան / 3000մ. խոչընդոտավազք /, ցատկորդներ Գոռ Բեգլարյան / հեռացատկ /, Լևոն Աղասյան / եռացատկ /, նետորդներ Մանուկ Մանուկյան / սկավառակ, գունդ / և Վանիկ Առաքելյան / նիզակ /»,- ասված է հաղորդագրությունում։