Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ի հաղթողը

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիվերպուլում անցկացված «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեդիայի մասնակից Լորինը՝ «Tattoo» երգով։ Նա ստացավ 583 միավոր։ Շվեդիայի մասնակիցը մրցույթում հաղթում է արդեն 2-րդ անգամ։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան՝ 526 միավորով, երրորդը՝ Իսրայելը՝ 362 միավորով։

Հայաստանի պատվիրակ Բրյունետը (Ելեն Երեմյան) զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը՝ 122 միավորով։ Նա ելույթ ունեցավ իր իսկ հեղինակային «Future lover» երգով։

Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվեցին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները։ Հայաստանի ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվեց Իսրայելին, 10 միավոր՝ Շվեդիային։ Հայաստանը որևէ երկրից չստացավ 12 միավոր, 10 միավոր Հայաստանը ստացավ Վրաստանից ու Ալբանիայից։ Ի դեպ, թե՛ Իսրայելը, թե՛ Շվեդիան Հայաստանին որևէ միավոր չտվեցին։ Հայաստանի ժյուրիի կազմում էին Հրաչ Քեշիշյանը, Սոնա Ռուբենյանը, Դավիթ Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Վահագն Գևորգյանը։

Ազգային ժյուրիի կողմից Բրյունետը ստացավ 69, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 53 միավոր: Բրյունետը մրցույթի ֆավորիտներից էր, նրա «Future lover» երգի տեսահոլովակը Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքում դիտվել է ավելի քան 6 միլիոն անգամ՝ երկրորդը Շվեդիայի պատվիրակ Լորինի «Tattoo» տեսահոլովակից հետո:

Նշենք, որ հաղթող ճանաչվելու համար պայքարում էին 26 երկրների ներկայացուցիչներ։ Համերգը բացեց Ավստրիան, եզրափակեց հյուրընկալող պետությունը՝ Միացյալ Թագավորությունը: Ադրբեջանը եզրափակիչ փուլ չէր անցել։ Մրցույթին չէր մասնակցում Ռուսաստանը։

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2022»-ում հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խումբը։

Արփի Հակոբյան