Մարտունու պետական բժշկական քոլեջում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պետական բժշկական քոլեջում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատություններում» թեմայով։

Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել արձագանքող ուժերի փոխգործողությունները, գործնական հմտությունները` պայթունի հետևանքով առաջացած հրդեհի հրդեհաշիջման և փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելիս։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ուսումնավարժությանը ներգրավված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի, Մարտունու պետական բժշկական քոլեջի, ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի, Մարտունու բժշկական կենտրոնի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու տարածքային տեղամասի վթարավերականգնողական, «Հայկական Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ Մարտունու տեղամասի վթարավերականգնողական խմբերի պատասխանատու աշխատակիցներ։

Ուսումնավարժության նախապատրաստական, կազմակերպչական եւ անցկացման փուլերն ընթացել են կազմված պլանով։ Ուսումնավարժության ավարտի եւ արդյունքների ամփոփման ընթացքում ղեկավարը գնահատել է ուսուցանվողների գործողություները, նշել թերությունները, տվել հանձնարարականներ՝ դրանց վերացման ուղղությամբ։