Օրենսգիրքը` ավելի մատչելի. կայացավ «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի շնորհանդեսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ»․ վերջերս լույս տեսած այս գիրքը եկել է դյուրացնելու գործատուների և աշխատողների հարաբերությունները։ Այլևս ստիպված չեք լինի դիմել իրավաբանների օգնությանը՝ oրենսգրքի այս կամ այն հոդվածի հստակ մեկնաբանությունը ստանալու համար․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, EduX մասնագիտական ուսումնական կենտրոնի դասախոս Ժորա Սարգսյանն ու Փաստաբանների պալատի անդամ Արա Հայրապետյանը մեկտեղել ու վերլուծել են Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնք հաճախ տարբեր կերպ են մեկնաբանվում։

«Մենք դուրս ենք բերել Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնց կիրառության հետ կապված շատ հաճախ գործատուները կամ աշխատողները հարցեր ունեն, որոնք ենթակա են պարզաբանման»,- ասում է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, EduX մասնագիտական ուսումնական կենտրոնի դասախոս Ժորա Սարգսյանը։

Գործատու-աշխատող հարաբերություններում ստեղծված խնդիրները հաճախ այնքան են սրվում, որ վերջինները ստիպված են լինում դատարան դիմել։ Այդ ամենից խուսափելու համար հեղինակները հասկանալի ու պարզ մեկնաբանել են, թե օրենքի որ հոդվածն ինչպիսի կիրառություն ունի գործնականում:

«Լինում էին կոնկրետ դեպքեր, երբ թե՛ աշխատողները, թե՛ գործատուները ոչ ճիշտ էին մեկնաբանում որոշակի դրույթներ, և ձեռնարկի նպատակը հիմնականում հենց դա է՝ օգնել մարդկանց՝ անկախ նրանց կարգավիճակից»,- ասում է  Փաստաբանների պալատի անդամ Արա Հայրապետյանը։

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի հեղինակների խոսքով՝ գաղափարը վաղուց կար, այն հնարավոր եղավ կյանքի կոչել EduX ուսումնական կենտրոնի աջակցությամբ․ հենց այս կենտրոնն է զբաղվել գրքի տպագրությամբ։

«EduX ուսումնական կենտրոնն է կազմակերպել այս ամենը՝ իր ֆինանսավորմամբ և իր աջակցությամբ»,- նշեց Ժորա Սարգսյանը։

Գրքի շնորհանդեսին ներկա էին ոլորտի մասնագետներ, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ընդգծում է՝ օրենքներին հաճախ հենց գործատուները լավ չեն տիրապետում, իսկ «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գիրքն այդ բացը լրացնելու լավագույն տարբերակն է։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ կարևորում է օրենսդրական ակտերը մեկնաբանող ձեռնարկների տպագրությունը։

«Եթե օրենքը կամ օրենսգիրքն ընդունում ենք, կարող է թվացյալ տպավորություն լինել, որ գրված է շատ պարզ ու մատչելի, բայց կիրառության ընթացքում տերմինները կարող են շփոթ առաջացնել և կիրառողների կողմից տարբեր կերպ մեկնաբանվել»,- նշում է Հերիքնազ Տիգրանյանը։

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքում տեղ են գտել օրենսգրքի գործող հոդվածները, լույս կտեսնի նաև ձեռնարկի երկրորդ մասը՝ արդեն օրենքի վերջին փոփոխություններով։ Շնորհանդեսին նաև խաղարկություն անցկացվեց․ 6 հաջողակներ շահեցին գումար, Աշխատանքային օրենսգրքի թեմայով սեմինարների մասնակցության հնարավորություն, զեղչեր՝ EduX կենտրոնի ծառայություններից օգտվելու համար և «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» ձեռնարկը՝ հեղինակների մակագրությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան