Սեղանին մի լուծում է, որը ենթադրում է Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից և ենթադրում է տարածքային կորուստներ՝ հայկական շահերի ոտնահարմամբ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանու ներքո տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Խաղաղության պայմանագրի կնքման օրակարգով։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից․․․ Չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է:

«Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը  փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝  Հայաստանը  որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում,  Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք:  Հիմա հրապարակային ասում են՝  ձեռքերը լվանում են Արցախից», – նշեց Մամիջանյանը:

«Այս պահին բանակցային սեղանին մի լուծում է, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, որը չի ենթադրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացնելը, որ ինքնորոշման իրավունքի մակարդակից բանակցային գործընթացն իջեցնում է արդեն ավելի վատ ձեւակերպման՝ էթնիկ փոքրաքմասնությունների իրավունքների, ազատությունների եւ անվտանգության ապահովման հարցերի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ ղարաբաղյան  հակամարտությունը երբևէ չի հանդիսացել տարածքային վեճ, ՀՀ որևէ ղեկավար երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում։