Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Լուրեր

10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
10.07.2026 | 09:55
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
10.07.2026 | 09:45
Պաշտոնանկություններ ու նշանակումներ Դատախազությունում
10.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանին հուլիսի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսպանական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ հնագույն մշակույթի և ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի կրողներ հայ և իսպանացի ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից և մշտապես փոխադարձ համակրանք են տածել միմյանց նկատմամբ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այդ հանգամանքը երկուստեք պարտավորեցնող է, և անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար: 

Դեսպան Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը խորացնելու բարեկամ Հայաստանի հետ Իսպանիայի հարաբերությունները, Հայաստանն իր հարուստ մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով ավելի ճանաչելի դարձնելու Իսպանիայում՝ խրախուսելով երկու երկրների հասարակությունների միջև շփումները, նպաստելով նաև գործարար կապերի հաստատմանն ու տարբեր ոլորտներում ակտիվ փոխշփումներին: 

Հանդիպմանը հայ-իսպանական երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Դեսպան Ռուբիոն նշել է, որ ԵՄ ակտիվ անդամ Իսպանիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման ճանապարհին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: