Մայիսի 1-ից Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի մայիսի 1-ից Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է թանգարանը:

Ժամային նոր գրաֆիկը հետևյալ տեսքն ունի.

Երեքշաբթի-կիրակի՝ 10։00-18։00

Ուրբաթ՝ 10։00-19։00
(Թանգարանը նշված ժամանակացույցով կգործի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը):

Հրապարակվել են նաև տոմսերի արժեքները.

Մշտական ցուցադրության այցելության տոմս՝ 2500 ՀՀ դրամ

Մշտական ցուցադրության բացատրության տոմսեր՝ հայերենով՝ 4000 ՀՀ դրամ
օտար լեզուներով՝ 5000 ՀՀ դրամ

Կրթական ծրագրեր՝ 2000 ՀՀ դրամ

Այցելության տոմսի գինը 50 տոկոսով կզեղչվի՝

12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների,

ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների և փախստականների համար:

Մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն է սահմանվում՝

մինչև 12 տարեկան երեխաների,

Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների,

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների,

Թանգարանների միջազգային խորհրդի անդամների /ԻԿՕՄ/, թանգարանային աշխատողների,

երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների,

հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի,

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների /ՀՀ, և նախկին ԽՍՀՄ պետությունների հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի/ուղեկցող անձի հետ/ հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի /առանց ուղեկցողի/,

աղքատության /ընտանեկան/ նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների,

բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների,

ժամկետային զինծառայողների,

ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների /նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա/,

լրագրողների՝ աշխատանքային բոլոր օրերին / անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը կլինի ազատ։

Փոփոխությունների համար հիմք է ընդունվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանը: