ՀՀ քաղաքացու օրվա առթիվ Շիրակի մարզում անցկացվել են միջոցառումներ
Հասարակություն
29.04.2023 | 15:00Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա առթիվ Շիրակի մարզի բոլոր համայնքներում անցկացվել են միջոցառումներ․ տեղեկացնում են մարզպետարանից։
Միջոցառումները բաղկացած են եղել 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում:
Բանախոսություններին մասնակցել են 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել լսելու հրավիրված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների հանրաճանաչ մարդկանց՝ քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի, երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, ծավալվել են նաև հետաքրքիր քննարկումներ, հարց ու պատասխան: