Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ռազմակրթական համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառումներն անցկացվել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի համաձայն։

Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտոր Հեյդար Փիրիևն ընդգծել է փորձի փոխանակման կարևորությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը։ Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները կարևոր խթան կհաղորդեն երեք երկրների ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական, սպայական և դասախոսական կազմի միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։

Հանդիպմանը թուրքական պատվիրակությունը գլխավորել է ցամաքային զորքերի դպրոցի ղեկավար, գեներալ-մայոր Գյուլթեքին Յարալին, իսկ Վրաստանի պատվիրակությունը՝ Ազգային պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, բրիգադի գեներալ Մամիյա Բալախաձեն։

Հավելենք, որ օրերս էլ Վրաստանի ՊՆ ղեկավարն այցով Բաքվում էր, որի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև երկրի նախագահին։

Էմմա Չոբանյան