Փողի հսկա ներհոսք է եղել ՀՀ, բայց ներդրում չի դարձել․ սա մեր տնտեսության անկարողության մասին է խոսում․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
Բոլորը

Հայաստանի կառավարության պարտքը գերազանցել է 10 միլիարդ դոլարը, սակայն կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ծանր բեռ չէ։ Արդյո՞ք ծանր է այն, և ինչպե՞ս այն մարել․ այս հարցերի շուրջ զրուցել ենք «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ։

Պարո՛ն Կարապետյան, 10 միլիարդ պարտքը շա՞տ է, թե՞ քիչ։ Եվ ինչի՞ հետ համեմատել, որպեսզի հասկանալ՝ շա՞տ է, թե՞ քիչ։

-Շատ է, թե՝ քիչ ասելու համար պետք է համեմատելու բազա ունենանք։ Երբ պարտքի մասին դատողություններ ենք անում, առաջինը դա պետք է համեմատենք համախառն ներքին արդյունքի հետ, ապա բյուջեի եկամուտների, գուցե նաև արտահանման ցուցանիշների հետ։ Տարբեր ցուցանիշների բազմություն կա, որով գնահատում են՝ արդյո՞ք պարտքի բեռը երկրի համար տանելի է, թե՝ ոչ։

Մենք, ճիշտ է, 10 միլիարդը գերազանցել ենք, բայց անցյալ տարվա ընթացքում մեր կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 60,3 տոկոսից նվազել է մինչև 46,7 տոկոս։ Եվ դա արդեն բավական ընդունելի թիվ է, նաև մեր օրենսդրության համատեքստում։

Արդեն մոտ մեկ տարի է՝ զգում ենք Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը, այս դեպքում՝ դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Այդ ընթացքում փողը հոսել է այստեղ, կարողացե՞լ ենք դա վերածել ներդրումների, կապիտալ ծախսերի։

-Բավական հետաքրքիր պատկեր ունենք։ Մենք վճարային հաշվեկշռում օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով պատմական ամենամեծ ցուցանիշը ունեցանք՝ մոտ 1 մլրդ դոլար։ Դրան մոտ ցուցանիշ ունեցել էինք 2008 թվականին։ Այս հետաքրքիր ցուցանիշի համատեքստում մենք նաև տեսնում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ոչ նմանատիպ, դրան ոչ համապատասխան վարձագիծ։ Այսինքն, ճիշտ է՝ դրանք աճել էին, բայց նորից կառուցվածքը նույնն էր։ Հիմնականում օտարերկրյա ներդրումները նման էին 2021 թվականին, բայց վճարային հաշվեկշռում մենք տեսնում էինք շեշտակի աճ։

Եթե պարզեցնենք, ապա փողը եկել է, բայց ներդրում չի դարձել։

-Այո՛, փողը եկել է, բայց կապիտալ չի ստեղծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան