Լաչինի միջանցքի փակ մնալը ճգնաժամի ռիսկ է ստեղծում. Ֆրանսիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Ֆրանսիան դա միայնակ չի անում, Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին և, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում: Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է գտնել, դժվարին է և հաճախ երկար: Բայց ես ասում եմ Երևանում, ինչպես ասել եմ Բաքվում՝ դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնելու, միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծելու երկու երկրների ապագայի և երկու երկրների բանակցությունների համար: Ուստի մենք բոլորին քաջալերում ենք վճռականորեն այդ ճանապարհին կանգնել»,- ասաց Կատրին Կոլոննան:

Նա հիշեցրեց, որ Պրահայում անցյալ հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը ջանքեր գործադրեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը մի կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն են ճանաչում․ «Կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել այս նվաճումը, շարունակել այս աշխատանքը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է շարունակել այս աշխատանքը և շատ կոնկրետ այդ հանձնառությունը, որը ձեր վարչապետի և Ալիևի կողմից հայտարարվեց Պրահայում»։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ տարածքային ամբողջականության հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից:

«Ես դա ասել եմ Բաքվում, դա կրկնում եմ այստեղ: Ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության չհարգանքը, հակառակ պարագայում նույնը կասեի, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում: Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից, ես դա ասել եմ նաև երեկ:

Այս առումով ցանկանում եմ ողջունել ԵՄ դիտորդական առաքելության դերը, քանի որ այն նպաստում է լարվածությունն իջեցնելուն երկու երկրների միջև: Դա դիտորդական առաքելություն է, ոչ զինված առաքելություն է, որը, կարծում եմ, արդյունավետ դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու համար՝ թույլ տալու ԵՄ անդամ պետություններին իրենց որոշումները հիմնել օբյեկտիվ հայացքի վրա, դրանից անդին վստահ եմ, որ այս առաքելությունը նպաստում է վստահության մթնոլորտ վերահաստատելուն:

Ես տեղում այսօր հանդիպեցի առաքելության անդամների հետ, ցանկանում էի նաև քաղաքական ժեստ անել դրանով, կարծում եմ, որ օգտակար է նրանց դերը»,- նշեց Կոլոննան:

Ֆրանսիայի արտգործնախարարը վերահաստատեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելն անընդունելի է։ Նրա դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքի փակ մնալը ճգնաժամի ռիսկ է ստեղծում ԼՂ-ի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։