Մեր Սահմանադրության մեջ վերացե՞լ է, որ մարդը բարձրագույն արժեք է. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Օրենքով սահմանված է, որ ձերբակալված անձը իրավունք ունի իմանալու, թե ինչու են իրեն զրկել ազատությունից, պահպանել լռություն, ընտրաված անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին, հաղորդակցվելու, տեսակցելու փաստաբանի հետ, պահանջելու ենթարկել բժշկական զննության։ «Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով այս իրավունքների իրացման հնարավորություն պետք է ընձեռել քաղաքացուն ոչ ուշ, քան ազատությունից զրկելուց հետո 3 ժամը լրանալու պահից։

«Օրենքում բավականին խստացումներ են արվել, նշված է, որ ձերբակալված անձը պարտավոր է ենթարկվել վարույթ իրականացնող մարինների կարգադրություններին, մինչդեռ պետք է նշվի օրինական կարգադրություններին, ոչ թե ցանկացած կարգադրության։

Պարտադիր է համարվում նաև փորձաքննության համար նմուշներ հանձնելը, մինդեռ դա պետք է լինի ձերբակալվածի ցանկությամբ ոչ թե պարտադիր կարգադրությամբ»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Կարապետյանցի դիտարկմամբ՝ ամենավատ բանն է, երբ իշխանությունը պատրաստ է իր գործողություններն արդարացնելու և իր շահերի համար արդարացնել և՛ ատելության խոսքը, և՛ բռնությունը։

«Մեր Սահմանադրության մեջ վերացե՞լ է, որ մարդը բարձրագույն արժեք է»,- այս հարցադրումն արեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։