Ինչ վիճակի են մարդուն հասցրել, որ իրեն 3-րդ հարկից ցած է նետել. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անձին ձերբակալելու համար ծանրակշիռ փաստեր են պետք։ «Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ընդգծեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ձերբակալված անձն ունի իրավունքներ․ փաստաբանին, հարազատներին կամ իր ընտրած մարդուն իր ձերբակալման մասին իրազեկելու և այլ իրավունքներ։

Անդրադառնալով օրերս «Պոլիգարֆ» ակումբում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության իրականացրած գործողություններին, իրավապաշտպանը նշեց․ «Ոստիկանները ներկա են եղել միջադեպին, կարող էին կանխարգելել, բայց չեն միջամտել․ կատարել են օրենքով սահմանված իրենց լիազորությունները, բայց պարտավորությունները չեն կատարել, այսինքն՝ տեղի է ունեցել ապօրինություն, ավելին՝ քաղաքացու նկատմամբ արցունքաբեր գազի կիրառումը իրավաչափ չի եղել»։

Սաքունցի դիտարկմամբ՝ ոստիկանության գործողությունների ապօրինությունը նորություն չէ․ «Ոստիկանության բաժիններում շարունակվում են արձանագրվել բռնության ու խոշտանգումների դեպքեր։ Վերջերս էլ Քննչական կոմիտեում իրավապահ մարմինների վերահսկողության ներքո գտնվող անձը իրեն երրորդ հարկի պատուհանից ցած էր նետել․ ի՞նչ վիճակ պետք է լինի, որ մարդը, որպես միակ փրկության միջոց, ցած նետվի պատուհանից»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ոստիկանության աշխատակիցը պարտավոր է քաղաքացու իրավունքների մասին տարրական տեղեկացվածություն ունենալ․ «Այլապես իրավունք չունի ծառայելու որպես ոստիկանության աշխատակից։ Նրա իրականացրած աշխատանքի որակի համար պատասխանատու է պետությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։