Ոստիկանը դեմքիս արցունքաբեր գազ փչեց՝ դեպքին միջամտելու փոխարեն. Կարեն Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Ես գրեթե վստահ էի, որ բարեփոխումներ են եղել ոստիկանության համակարգում, ամեն ինչ արվել է, որպեսզի քաղաքացին վստահի ոստիկաններին, սակայն այդ օրը ես հասկացա, որ այն ոստիկանները, որոնց հետ առնչվել եմ, իրավունքներից տեղյակ չեն, և բոլորովին այլ կերպ են հասկանում օրենք հասկացությունը»,- «Ոստիկանության քրոնիկոն. մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը՝ անդրադառնալով «Պոլիգրաֆ» ակումբում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության իրականացրած գործողություններին։

«Դեպքը արտառոց էր․․․ Ակումբներից մեկում մենք մշակութային տարբերությունների մասին խոսելիս հայհոյանքի արժանացանք, ես արտերկրից հյուրեր ունեի, որոնց հայկական պանյատկեքը բացատրելու ժամանակ չկար։ Որպեսզի խուսափեինք կռվից, զանգահարեցի ոստիկանություն։
Ոստիկնության գալուց հետո, նախ նրանք գրկախառնվեցին ակումբի տիրոջ հետ։ հետո սպասում էին, որ հայհոյանքներին արձագանքեմ, որպեսզի հիմք ունենան ձերբակալելու․․․ Ծեծկռտուք առաջացավ․․․ Ես հարցրեցի՝ արդյոք օրինական է, որ հայհոյանքներ են հնչեցնում, ոստիկանը դեպքին միջամտելու փոխարեն գազ փչեց աչքերիս, երեք-չորս ժամ կուրացել էի․․․

Ես արդեն գիտեի, որ իրավազուրկ եմ, քանի որ ինձ կուրացնելուց ոչ մի իրավունք հաշվի չէին առել, հեռախոսս ձեռքիցս վերցրել էին՝ առանց հիմնավորելու։
Ես իմ լիտվացի հյուրերին ոչ մի կերպ չկարողացա բացատրել, թե ինչ տեղի ունեցավ ոստիկանության գալուց հետո։

Ոստիկաններն ինձ տարան բաժին, 4 հարկ գլորելով, քաշքշելով, վիրավորելով ու հայհոյելով գցեցին ինչ-որ տեղ, շոշափելով հասկացա, որ աթոռի վրա․ ունեի մի նպատակ՝ կարողանալ համբերատար դիմանալ ցավին, սարսափելի ցավեր ունեի դեմքիս, և սպասել օգնության՝ ակնկալում էի, որ ընկերներս փաստաբան կուղարկեն։ Ոստիկանությունը հրաժարվում էր փաստաբանի հարցով ինչ-որ բան անել, հեռախոսազանգի մասին խոսք չկար։ Ջուր խնդրեցի, ասացին, որ արժանի չեմ, խուլիգան եմ․․․ Ընթացքում մարդիկ էին մտնում այդ սենյակ և ինձ վիրավորում էին, չէի արձագանքում, քանի որ հասկանում էի, որ կտտանքների կարող եմ ենթարկվել և չէի կարողանալու դա հետո ապացուցել․ սա տևեց 4-5 ժամ, մինչև փաստաբան եկավ։ Ներկայացավ նաև մեկը, որպես բժիշկ, որպեսզի ստուգեն իմ խմածությունը։
Ես հենց որ սկսեցի տեսնել, նկատեցի՝ ոստիկանը նստած ծխում էր և հեռախոսով խաղ խաղում․․․

Ես համարվում էի ոչ թե բերման ենթարկված, այլ ձերբակալված․․․ Նշանակում է հետընթաց ենք ապրել օրենսդրության մեջ, ռեպրեսիվ մեխանիզմներ են գործում»,- նշեց Հակոբյանը։

Նշենք, որ ապրիլի 23-ին տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված գործողությունների հետևանքով մոտ 41 անձ ձերբակալվել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տվյալ ակումբում գտնվող անձանց նկատմամբ ոստիկանության ծառայողները դրսևորել են վատ վերաբերմունք։

Մանրամասները՝ տեսանյութում։