Վատառողջ Էրդողանն այսօրվա միջոցառումներին նույնպես տեսակապով կմասնակցի

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն առողջական խնդիրներ ունի, այսօր նույնպես չի մասնակցելու նախատեսված միջոցառումներին ու նախընտրական հանդիպումներին։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահականի պաշտոնական կայքում հրապարակված ամենօրյա ժամանակացույցի համաձայն՝ Էրդողանն այսօր նախագահական նստավայրից տեսակապով մասնակցելու է Ադանայի՝ հուլիսի 15-ի նահատակների կամրջի բացման արարողությանը։ Իսկ ահա Ադանայում կայանալիք հանրահավաքը, որին պետք է մասնակցեր Էրդողանը, չեղարկվել է։

Հավելենք, որ առողջական խնդիրների պատճառով Էրդողանը վերջին օրերի քարոզարշավային միջոցառումներին չի մասնակցում։ Նախօրեին էլ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դարձյալ տեսակապով էր մասնակցել թուրքական «Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան նախօրեին հայտնել էր, որ Էրդողանի մոտ «գաստրոէնտերիտային վարակ» է, որի ազդեցությունը նվազել է, և Թուրքիայի նախագահի առողջական վիճակը լավ է։

Հիշեցնենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում  հարցազրույցի ժամանակ, որի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Նախորդ օրերի նախընտրական հանդիպումներն էլ Էրդողանը չեղարկել էր «բժիշկների խորհրդով՝ տանը հանգստանալու համար»։

Էմմա Չոբանյան