Ադրբեջանում «Բայրաքթար» են արտադրելու

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանն ու Թուրքիան  անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն են իրականացնելու, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թուրքական Baykar ընկերությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ ծրագրերի արձանագրություն է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը և Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ Արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հավելենք, որ Baykar ընկերության կողմից արտադրվող «Բայրաքթար ՏԲ-2»-ն Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում էր Արցախյան 44-օրյա պատերազմում։ Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տիպի «Բայրաքթար»-ներ են համատեղ արտադրելու Թուրքիան և Ադրբեջանը։

«Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքն իր մարտական մկրտությունը ստացել է 2014 թվականին Թուրքիայի արևելքում իրականացված մարտական գործողությունների ժամանակ։ ԱԹՍ-ի երկարությունը 6.5 մ է, թևերի բացվածքը՝ 12 մ, թռիչքի առավելագույն քաշը՝ 650 կգ։ Այն կարող է կրել կառավարվող հակատանկային հրթիռներ և օդային ռումբեր։

Էմմա Չոբանյան