ՀՀ-ն և Նիդերլանդները գործակցում են ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման ուղղությամբ․ ՍԴ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատունը կազմակերպել է Նիդեռլանդների Թագավորի օրը։  Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ով ՍԴ-ի և անձամբ իր կողմից շնորհավորեց բարեկամ նիդեռլանդացի ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ։

ՍԴ նախագահն անդրադարձավ հայ-նիդեռլանդական հարաբերություններին ու երկու ժողովուրդների համագործակցությանը՝ կարևորելով իրավական պետության բարձր արժեքները։

«Ուրախալի է, որ հայ-նիդեռլանդական ավելի քան 30-ամյա դիվանագիտական հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին մեր պետությունում Նիդեռլանդների դեսպանության բացմամբ, ինչը հնարավորություն է ստեղծում առավել արդյունավետ փոխգործակցել և ապահովել ոչ միայն դատաիրավական ոլորտում, այլ նաև կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բանկային և մյուս բնագավառներում»,- նշեց ՀՀ ՍԴ նախագահը։

Արման Դիլանյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ն և Նիդեռլանդները գործակցում են ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման ուղղությամբ։

Նշենք, որ Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնության եւ համերաշխություն է խորհրդանշում։ Նիդեռլանդցիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։ 2013 թվականից Նիդեռլանդների գահը Բեատրիքս թագուհուց փոխանցվել է որդուն՝ Վիլեմ Ալեքսանդրին, որը ծնվել է ապրիլի 27-ին, այդ տարի էլ տոնը վերանվանվել է Թագավորի օր կամ Թագավորի ծննդյան օր, իսկ տոնակատարության պաշտոնական ամսաթիվը հաստատվել է ապրիլի 27-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։