«Գնացել էի մարզչիս վերջին խոսքերը կատարելու»․ Եվրոպայի փոխչեմպիոն Տաթև Հակոբյանի ուղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 14:01
Փաշինյանն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին
10.04.2026 | 13:56
Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնը կպահպանվի մինչև ապրիլի 13-ը ներառյալ
10.04.2026 | 13:49
Փոխըմբռնման հուշագրով նոր մակարդակի ենք հացնում Էստոնիայի հետ հարաբերությունները․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:44
Խոշոր վթար․ 5 զոհ կա, 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
10.04.2026 | 13:36
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
10.04.2026 | 13:25
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ․ «Սպերցյանն ի զորու է խաղալ Եվրոպայի ցանկացած ակումբում»
10.04.2026 | 13:17
Քոչարյանը վերջերս ՌԴ է մեկնել. նա հրաժարվեց այցից մանրամասներ հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:12
Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսը․ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 13:03
Արճիս գյուղում խանութ է այրվել
10.04.2026 | 13:01
Ովքեր կարող են ազատվել ծառայությունից․ Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել
10.04.2026 | 12:54
ՈՒԵՖԱ-ի ու Adidas-ի գործակցությունը կավարտվի 25 տարի անց․ Չեմպիոնների լիգայում կխաղան Nike-ի գնդակներով
10.04.2026 | 12:50
Կայացել է Միրզոյան- Ցահքնա առանձնազրույցը
10.04.2026 | 12:45
Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը հասել է գրեթե 100%-ի
10.04.2026 | 12:37
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.04.2026 | 12:29
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Բաքու․ տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Տաթև Հակոբյանն ասում է՝ մեծ է պատասխանատվությունը, երբ միջազգային մրցույթի ես մասնակցում հայրենի հողում, իսկ մարզասերների աջակցությունը կրկնակի ուժ է փոխանցում։

Տաթև Հակոբյանն առաջնությանը հանդես է եկել 76 կգ քաշային կարգում։ Երկու վարժությունների հանրագումարով 226 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել։ Պոկում վարժությունում ևս արժանացել է արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզե մեդալի։ Տաթևի խոսքով՝ ընտանիքում բոլորն ուժային մարզաձևերով են զբաղվել։ Առաջին անգամ 17 տարեկանում է միջազգային մրցույթների մասնակցել, տարբեր մեդալների և մրցանակների արժանացել։

Տաթևը համառ և հետևողական գնում է իր հաջողությունների հետևից․ այսպես է ծանրորդին նկարագրում մարզիչը՝ Արթուր Մանուկյանը։ Ըստ նրա՝ Տաթևն ահռելի աշխատանք է կատարում, իսկ լավագույն մարզիկների շարքերում հայտնվելու երազանքն ու ձգտումը վկայում  են՝ ծանրամարտում նոր արդյունքներ կլինեն։

Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ևս մեկ միջոց էր հանրայնացնելու ծանրամարտը՝ ասում է Արթուր Մանուկյանը։ Մարզչի կարծիքով՝ այն նաև ապացուցեց, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ կարող են հավասար մասնակցություն ունենալ այս մարզաձևում։

Տաթևը ծանրամարտով զբաղվում է 10 տարուց ավելի։ Ասում է՝ մի շրջան ընդմիջել է և ուժային մեկ այլ սպորտաձևով՝ մասռեսլինգով զբաղվել, որտեղ նույնպես հաջողություններ է գրանցել՝ մասնակցելով միջազգային մրցույթների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան