Նկարներ ու փաստեր ենք ներկայացրել վարչապետին, նա որոշ բաներ չգիտեր․ զոհված զինծառայողի հայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 3 ամիս առաջ զոհված զինծառայողների ծնողներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արմեն Բարսեղյանը, շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետին նկարներ ու փաստեր են ցույց տվել։ Գրավոր հարցեր են ներկայացրել, որոնց երկրի ղեկավարը կպատասխանի առաջիկայում, հստակ օր ու ժամ չի նշել։

«Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել ենք այն հարցերը, որոնց հետ կապված, գուցե, ինքը ճիշտ տեղեկացված չէր։ Մենք ունենք փաստեր, նկարներ` ցույց ենք տվել նրան, որ հասկանանք, թե ինչքանով է տեղյակ դեպքի մասին։ Մեզ պատասխանեցին, որ կուսումնասիրեն, կպատասխանեն»,– ասաց Բարսեղյանը։ Ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հանդիպմանը չէր մասնակցում։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան