Բաքուն արձագանքել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արված հայտարարություններին։ Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման ու դրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելն է, որը պետք է լինի նաև միջազգային հանրության ուշադրության առարկան։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր պատասխանում հայտարարել է, թե այս պնդումները, իբր, «անհեթեթ են»։

«Հայկական կողմի ցանկացած միջամտություն Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի ստեղծման հարցում, որը ներքին խնդիր է, հանդիսանում է տարածքային ամբողջականության դեմ պահանջ, հակասում է Պրահայում և Սոչիում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին։ Հայկական կողմի նման հայտարարությունները, բացի այն, որ չեն նպաստում տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն, նպատակաուղղված են միտումնավոր լարվածության սրմանը»,- ասվում է հայտարարությունում։

Դրանում նաև իրականությանը չհամապատասխող այլ մեղադրանքներ են հնչեցվում Հայաստանի հասցեին։ Բացի այդ, Բաքուն նշում է, թե, իբր, կան պայմաններ՝ Լաչինի միջանցքով թափանցիկ, անվտանգ և կանոնավոր անցման համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը՝հրաժարվելով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ ՝ ապրիլի 23-ին էլ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ՌԴ-ն դեռ որևէ գործուն քայլ չի ձեռնարկել այս խախտումը վերացնելու համար։

Էմմա Չոբանյան