Թուրքիայի առողջապահության նախարարը խոսել է Էրդողանի հիվանդության մասին

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Քոնյայում միջոցառման ժամանակ խոսել է իշխող «Արադարություն և զարգացում» կուսակցության և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին, գրում է BirGün-ը։

Նա նշել է, որ Էրդողանի մոտ «գաստրոէնտերիտային վարակ» է, որի ազդեցությունը նվազել է, և Թուրքիայի նախագահի առողջական վիճակը լավ է։

«Ես խոսել եմ մեր նախագահի հետ, նա ողջունում է ձեզ։ Գիտեմ, որ հետևում եք մեր նախագահի առողջական վիճակին։ Այսօր առավոտյան ես նրա հետ էի։ Նրա առողջական վիճակը լավ է։ Նրա գաստրոէնտերիտ վարակի ազդեցությունը նվազել է։ Նա հնարավորինս արագ վերսկսի նախընտրական ծրագիրը»,- ասել է նախարարը։

Հավելենք, որ առողջական խնդիրների պատճառով Էրդողանը տեսակապով է մասնակցելու թուրքական «Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման միջոցառմանը։

Նախօրեից չհաստատված լուրեր էին շրջանառվում, որ Էրդողանը սրտամկանի կաթված է ստացել և գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Այս տեղեկությունը, սակայն, հերքել են Թուրքիայի նախագահականը, ինչպես նաև փոխնախագահ Ֆուադ Օքթայը։

Հիշեցնենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում  հարցազրույցի ժամանակ, որի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Երեկվա նախընտրական հանդիպումներն էլ Էրդողանը չեղարկել էր «բժիշկների խորհրդով՝ տանը հանգստանալու համար»։ Այսօրվա հանդիպումները ևս չեղարկվել են։

Էմմա Չոբանյան