Նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ․ Արցախի հակաճգնաժամային խորհրդի անդամները հանդիպել են Լենցովի հետ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Արցախի հակաճգնաժամային խորհրդի անդամ Տիգրան Պետրոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովի հետ։

«Այսօր հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչներով հանդիպել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնց գլխավորում էր նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը։

Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հիմնական շեշտը դրվել էր եռակողմ պայմանավորվածության խախտումների վրա։

Մենք նշել ենք, որ հետպատերազմյան իրադարձությունների հաջորդականությունը բերել է նրան, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և ակընկալել ենք ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։ Լենցովը վստահեցրեց, որ նրա համար այս պահին դա գերակա խնդիրն է և վստահեցրեց, որ այս պահին զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա մենք հստակ նշել ենք, որ Ադրբեջանի պայմաններն անընդունելի են Արցախի ժողովրդի համար՝ ռեինտեգրացիայի շուրջ բանակցությունները բացառված են։
Վերջում պայմանավորվել ենք պարբերաբար հանդիպել, քննարկել առկա խնդիրները և լուծումներ գտնել»,- գրել է նա։