Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Փարիզը խրախուսում էԵրևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները։

«Հարցը լուծելու միակ միջոցը խաղաղ բանակցություններն են։ Մենք կցանկանայինք, որ երկու երկրներն էլ հավատարիմ լինեն դրան: Ֆրանսիան ողջունում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է Կոլոննան։

Նա նաև կոչ է արել Երևանին ու Բաքվին՝ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից։

«Ինձ համար կարևոր էր հանդիպել ձեզ հետ, քննարկել իրավիճակը։ Այս բոլոր հարցերը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում, դրանք առանձին դիտարկել չի կարելի։ Հուսով եմ՝ շուտով նորություններ կլսեմ հարաբերությունների կարգավորման մասին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Փարիզն իր հերթին մշտապես փորձում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը և որևէ այլ նպատակ չի հետապնդում։

Էմմա Չոբանյան