Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «մանիպուլացնում» է Լաչինի միջանցքի հարցը

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար  Ջեյհուն Բայրամովն այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հերթական կեղծիքներն է հնչեցրել։

Խոսելով Լաչինի միանցքում Բաքվի ապօրինի գործողությունների մասին՝ Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «մանիպուլացնում» է այդ հարցը և ճանապարհը «բաց է երթևեկի համար»։

«Ադրբեջանական կողմից բազմաթիվ առաջարկներ են արվում։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհի թափանցիկ ռեժիմի ապահովումն է, սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Նման դեպքում Լաչինի ճանապարհի թափանցիկ վերահսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է համապատասխան քայլեր՝ հսկիչ բացթողման գործառույթ իրականացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար»,- ասել է Բայրամովը՝ փաստացի հաստատելով, որ Բաքուն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ իրականացնելով դրանից չբխող գործողություններ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հրաժարվելով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ, ապրիլի 23-ին էլ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ՌԴ-ն դեռ որևէ գործուն քայլ չի ձեռնարկել այս խախտումը վերացնելու համար։

Էմմա Չոբանյան